211652_close_icon
views-count6479 դիտում article-date 22:30 28-11-2017

Արցախի խորհրդարանում քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի 2018թ.-ի ֆինանսավորման հարցերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Արմեն Սարգսյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ: Օրակարգում «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումն էր: Ոլորտային ծախսերն են ներկայացրել գիտության, կրթության, սպորտի և մշակույթի ու երիտասարդության ոլորտների նախարարները: Խոսելով կրթության, գիտության և սպորտի ոլորտին հատկացված ծախսերի մասին՝ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ 2018թ.-ին այն կկազմի 14մլդ 662մլն 900հազ դրամ՝ ներառյալ պետական ապարատի պահպանման ծախսը: Նարինե Աղաբալյանը նաև ընգծել է, որ նախարարությունն այժմ ոլորտային ուսումնասիրություններ է կատարում, որի արդյունքներով նախատեսվում է մշակել նոր ռազմավարություն: Այնուհետև պատգամավորները նախարարին են առաջադրել բուհական համակարգի բարելավմանը, տարրական դասարաններում աշակերտների ծանրաբեռնվածությանը, ուսուցիչների աշխատավարձերին, դպրոցական սննդին, արտերկրում սովորող ուսանողների վերադարձին, գիտահետազոտական աշխատանքների ընտրությանը վերաբերող հարցեր: Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության ծախսերը, նախարար Սերգեյ Շահվերդյանի փոխանցմամբ, կկազմեն շուրջ 2 մլդ դրամ: Ոլորտային ծրագրերի ֆիանսավորումը ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է պատգամավորների հնչեցրած՝ գրադարանների արդիական գրականությամբ համալրման և գյուղական համայնքներում դրանց կարգավիճակի, տոն և հիշատակի օրերի, ինչպես նաև համույթների ֆինանսավորման վերաբերյալ հարցերին: Բյուջեի նախագծի քննարկումները առաջիկա օրերին կշարունակվեն խմբակցություններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր