Նախկին նախարարի ընտանիքը պետբյուջեից հերթական գումարներն է ստանալու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ պետական բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու:
Եվ սա այն պատճառով, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի ընտանիքին պատկանող Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող տարածքում վարձակալական հիմունքներով տեղակայված են ՀՀ ֆինանսների ու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունների մի քանի վարչություններ, նաև ԱՎԾ Երևանի գործակալության գրասենյակը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսված է մինչև 2018թ. տարեվերջ երկարաձգել վարձակալության պայմանագիրը, և դրա դիմաց տարածքի սեփականատերերին փոխանցել ընդհանուրը 148 միլիոն 20 հազար դրամ կամ ավելի քան 305 հազար դոլար:
Ահա հարստանալու բանաձևը, սկզբում նախարար ես լինում, պետական տարածքը սեփականացնում ես, հետո տալիս այն պետությանը՝ վարձով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]