13343 դիտում
09:32 16-04-2014
Սպառված էլեկտրաէներգիայի գումարներն ամբողջությամբ չեն մուտքագրվել ՀԷՑ–երի հատուկ հաշիվներին․ ՀԱ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Արդեն տևական ժամանակ խոսվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» գտնվում է ֆինանսական վատ վիճակում։ Ավելին՝ հնչում են ակնարկներ, թե այն գնում է սնանկացման։ Թեև ընկերությունը պարբերաբար հերքում է այդ լուրերը, այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։
Որոշ տեղեկություններով ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի բաշխիչ ցանցերը» ձեռք բերելու մտադրություն ունի էներգետիկ ոլորտի մեկ այլ ռուսական ընկերություն՝ ի դեմս «Գազպրոմի»։
ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի վերաբերյալ հնչող հայտարարությունները, ըստ էության, անհանգստացրել են նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (հանձնաժողովը պատրաստվում է այսօրվա նիստում պատժել ՀԷՑ-երին՝ մատակարարների նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունները պատշաճ չկատարելու համար), որը փորձել է վերլուծել ընկերության հատուկ հաշիվներում պահվող դրամական միջոցների շարժը։
Ի վերջո հանգել է եզրակացության, որ դրանք չեն համապատասխանում նախատեսված պարտավորություններին։ Ուսումնասիրությունը կատարվել է անցած տարվա օգոստոս-նոյեմբեր ժամանակահատվածում։
Ըստ այդմ, պարզվել է, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշիվներին։
Թե ուր են գնացել դրանք, հանձնաժողովը չի հստակեցրել՝ բավարարվելով արձանագրել, որ «հատուկ հաշիվներում եղել է միջոցների անբավարարություն»։ Դրանք չեն լրացվել ընկերության երաշխիքային գումարի հաշվին։ Մի բան, որ, սահմանված կարգի համաձայն, պետք է կատարեին ընկերությանը սպասարկող ֆինանսական հաստատությունները:
Ընկերության 2012թ. ֆինանսական վիճակի աուդիտը առանձնացրել է հատուկ ուշադրություն պահանջող որոշակի հանգամանքներ։ Դրանցից մեկը վերաբերել է ՀԷՑ-երի ընթացիկ պարտավորությունների և ակտիվների տարբերությանը։ Մասնավորապես պարտավորություններն ավելի քան 17 մլրդ դրամով գերազանցել են ակտիվները։ Այս և այլ խնդիրների առկայությունը հիմք է տվել աուդիտորական ընկերությանը արձանագրելու, որ ձևավորվել են որոշակի անորոշություններ, որոնք «կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2551 դիտում
11:05 04-03-2020
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»