Բալիում Ագունգ հրաբխի ժայթքման պատճառով 2000-ից ավելի զբոսաշրջիկներ չեն կարողացել հեռանալ կղզուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինդոնեզիայի Բալի կղզում Ագունգ հրաբխի ժայթքման պատճառով 2000-ից ավելի զբոսաշրջիկներ չեն կարողացել հանգստյան օրերին հեռանալ կղղուց։ Դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը։
Նշվում է, որ հրաբուխը 4 կմ բարձրության արտանետում է արել։ Իշխանությունները 100 հազար բնակիչների հորդորել են հեռանալ բնակության վայրից։ Բացի այդ, մարդիկ անվտանգության նկատառումներից ելնելով՝ պաշտպանիչ դիմակներ են կրում։