Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից մահացավ մոտ 10 000 մարդ․ Պատմության այս օրը
180 թ. - մահացել է Մարկոս Ավրելիոսը, Հռոմեական կայսրության կայսր (ծնվ. 121 թ.):
1861 թ. - ստեղծվեց Իտալիայի Թագավորությունը:
1865 թ. - ծնվել է Մանուկ Աբեղյանը, հայ մեծ լեզվաբան (մահ. 1944 թ.):
1899 թ. - աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Ֆեբեն:
1930 թ. - ծնվել է Ջեյմս Իրվինը, ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ինժեներ, լուսնի վրա իջած 8-րդ մարդը (մահ. 1991 թ.):
1950 թ. - ԱՄՆ-ում հայտարարվեց Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին:
1960 թ. - առաջին անգամ Ճապոնիայում վաճառքի հանվեցին գունավոր մատիտները (ֆլոմաստեր):
1963 թ. - Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից մահացավ մոտ 10 000 մարդ:
1973 թ. - բացվեց Լոնդոնի կամուրջը:
1997 թ. - մահացել է Պետրոս Մալայանը, հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (ծնվ. 1927 թ.):