211652_close_icon

Բալիում սպասում են Ագունդ հրաբխի ժայթքմանը, տարհանվել է 57 հազարից ավելի մարդ

views-count3015 դիտում article-date 12:44 26-09-2017
Ավելի քան 57 հազար մարդ է տարհանվել Բալի կղզում Ագունդ հրաբխի ժայթքման վտանգի պատճառով, հաղորդում է Associated Press գործակալությունը։ Պետական հումանիտար աջակցության ծրագրի շրջանակներում մարդկանց հանձնվել են վերմակներ ու ներքնակներ՝ գիշերը բաց երկնքի տակ անցկացնելու համար, ինչպես նաև հատուկ կոշիկներ, որպեսզի ոտքերը պաշտպանված լինեն հրաբխային արտանետումներից։ Հրաբխի վտանգավորության մակարդակը հասել է առավելագույնի։ Նրա շուրջ 12 կմ-անոց շառավղով արգելված գոռի է սահմանվել։ Վերջին անգամ Ագունդ հրաբխի ուժեղ ժայթքում գրանցվել էր 1964 թվականին, որի հետևանքով ավելի քան 1000 մարդ էր զոհվել։

Նմանատիպ նյութեր