211652_close_icon
views-count3802 դիտում article-date 13:40 27-11-2017

Հայաստանում օգտատերերի 68.85%-ը ենթարկվել է վարակման փորձերի. դա 23-րդ ցուցանիշն է աշխարհում. «Կասպերսկի Լաբորատորիա»

Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիսին օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 23-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների և վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալները։ Դրանք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ, որը բաշխված բարդ ենթակառուցվածք է՝ նախատեսված ամբողջ աշխարհում միլիոնավոր կամավոր մասնակիցներից կիբեռանվտանգության հետ կապված տվյալների անանուն հոսքերի մշակման համար։ Kaspersky GREAT-ի տվյալների համաձայն՝ վարակման սպառնալիքների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Երևանում՝ 69.21%։ Ցանկում հաջորդն են Արարատի մարզը (21.85% ցուցանիշով), Կոտայքի մարզը (19.68%), Լոռու մարզը (12.50%), և «առաջատարների» հնգյակը եզրափակում է Շիրակի մարզը (10.70%)։ Հայաստանի՝ վարակման սպառնալիքի ենթարկված տարածաշրջանների բաժինները [img]http://st0.shamshyan.com/editor/0987537001511765225949014.jpg[/img] «Ցավոք, դեռևս հիմնախնդիր է օգտատերերի մեծ մասի կողմից ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործումը, ինչպես նաև պատշաճ հակավիրուսային ծրագրերի օգտագործման մշակույթի բացակայությունը: Շատերը նաև ոչ անհրաժեշտ լրջությամբ են մոտենում համացանցային անվտանգության կանոններին: Կարևոր է ըմբռնել, որ հենց լիարժեք հակավիրուսային ծրագրերի կիրառումը, բոլոր լիցենզիոն ծրագրերի ժամանակին և կանոնավոր թարմացումները և թվային աշխարհում անվտանգության կանոններին հետևելն է մեծապես նպաստում թվային չարագործների ոտնձգություններից զերծ մնալուն»,- պարզաբանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ [b]«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]

Նմանատիպ նյութեր