211652_close_icon
views-count9830 դիտում article-date 17:06 26-11-2017

Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը վերջ կդնի Սիրիայի քրդերի հետ համագործակցությանը

Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ն վերջապես կդադարեցնի համագործակցել «Ազգային ինքնապաշտպաության ուժեր»-ի քրդական ջոկատների հետ, որոնց Անկարան համարում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարաչպետ Բինալի Յըլդըրըմը երկօրյա այցով Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ, փոխանցում է Tass-ը։ Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները միշտ էլ կարծել են, որ ԱՄՆ-ն սխալ ուղղություն է վերցրել՝ քրդերի հետ համագործակցելով։ «Ահաբեկիչների մաքրումից հետո այլևս նման անհրաժեշտություն չկա։ Մենք այդ համագործակցությունը դադարեցնելուն և իրական դաշնակիցների հետ կապերի վերականգնմանն ենք սպասում»,-ակնարկել է նա։

Նմանատիպ նյութեր