Եվրամիությունը վերջ կդնի Թուրքիայի հետ բանակցություններին, եթե մահապատժի օրենքը վերականգնվի
Բրյուսելը դատապարտում է թուրքական իշխանությունների կողմից մահապատժի օրենքը կրկին կիրառելու մտադրությունը, իսկ Եվրամիությունը անմիջապես կդադարեցնի ԵՄ-ի անդամակցության հարցով ընթացող բանակցությունները, եթե Անկարան որոշի կիրառել այդ օրենքը:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվբրահանձնաժողովի նախագահ ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է kp.ru-ն:
«Ես գտնում եմ, որ Թուրքիան ներկայիս իր իրավիճակում առաջիկայում միանշանակ չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ երկրին, որտեղ գործում է մահապատիժը, Եվրամիությունում տեղ չկա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված՝ հազարավոր ձերբակալվածներ կան, որոնց մեծ մասը պետական աշխատողներ են: