211652_close_icon
views-count35813 դիտում article-date 19:19 25-11-2017

Սարգիս Ստեփանյանը ապացուցեց, որ ինքը ոչ միայն կյանքում ու արցախյան պատերազմում է լեգենդ, այլ նաև լեգենդ է սպորտում. նա դարձել է աշխարհի չեմպիոն

ՀՀ ԶՈւ մայոր և մարզիկ Սարգիս Ստեփանյանը, որը զրկված է 2 ոտքից և աջ ձեռքից, բազկամարտի աշխարհի առաջնությունում 2 ոսկե մեդալ է նվաճել և դարձել աշխարհի չեմպիոն: Այդ մասին հայտնել է ինքը մարզիկն իր ֆեյսբուքյան էջում: Առաջնությունն անցել է Լեհաստանի Ռումիա քաղաքում նոյեմբերի 18-21-ը: Ստեփանյանն առաջինն է դարձել հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների թվում: Աշխարհի գավաթի առաջնությունում նա PIDH- sitting (վերին վերջույթների ախտահարումով մարզիկ) 80 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ PID-sitting (հենաշարժողական ապարատի ախտահարումով մարզիկ) 75 կգ քաշային կարգում Ստեփանյանը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Իսկ Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ «Սրտանց կիսվում եմ իմ հաղթանակներով ձեզ հետ»,-ասվում է Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր