12485 դիտում
11:08 07-09-2024
Գողության դեպք՝ Երևանում․ «Ռեդինետ» ՓԲԸ-ի 2 բանվորներ ընկերության պահեստից գողացել են հեռահաղորդակցության մարտկոցներ․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Ք․-ն և հայտնել, որ օգոստոսի 26-ին ժամը 13։00-ից մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում նշված ՓԲԸ-ի բանվորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Ս․-ն և Երևանի բնակիչ 37-ամյա Աշոտ Մ․-ն ընկերության պահեստից գողացել են 12 նոր և 16 օգտագործված հեռահաղորդակցության մարտկոցներ՝ պատճառելով 2 մլն դրամի վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հովհաննես Ս․-ն գողություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով նշված ՓԲԸ-ի տարածքից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Աշոտ Մ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Հովհաննես Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Ք․-ն «Ռեդինետ» ՓԲԸ տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
25586 դիտում
23:22 30-06-2021
Տավուշի մարզում թալանել են անհատ ձեռներեցի պատուհանների արտադրամասը. նրան պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս
20757 դիտում
20:58 11-10-2021
Ալավերդիում թալանել են տեղի՝ Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը. դպրոցին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)