211652_close_icon
views-count68901 դիտում article-date 23:07 24-11-2017

Խոշոր ավտովթար Երևանում. վարորդը Nissan-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Nissan մակնիշի 35 AP 623 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը, ովքեր միչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր