ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Պուտինի պլանի» մասին լուրերը
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իբրև թե Երևան կատարած այցի ընթացքում փոխանցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Պուտինի պլանը», հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք միշտ խորհուրդ ենք տալիս բոլորին, պահպանելով ստեղծարար մոտեցումը, երբեմն, իսկ ավելի շատ հաճախ, օգտվել իրազեկ առաջին աղբյուրից»,-ասել է նա։
Զախարովան նշել է, որ այդ հարցին միշտ է պատասխանել. կա արտաքին գործերի նախարարությունը, անցկացվում են ճեպազրույցներ և մամուլի ասուլիսներ և իրենք միշտ մանրակրկիտ կերպով պատասխանում են բարձրացված բոլոր հարցերին։
Հիեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցնեը լուրեր էին տարածել, թե Լավրովը Երևանում «փոխանցել է ԼՂ հակամարտությանկարգավորման Պուտինի մշակած պլանը»։