2119 դիտում
16:44 22-11-2017
Արցախի 2018թ.-ի բյուջեի նախագիծը քննարկվել է ուժային կառույցների պատասխանատուների հետ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը:
Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:
Օրակարգում «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծով ԼՂՀ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:
Նիստին մասնակցել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:
Նոյեմբերի 23-ին 2018թ. պետական բյուջեի քննարկումները կշարունակվեն ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
[b]ԱՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2306 դիտում
19:56 01-08-2022
Արցախի նախագահն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
1819 դիտում
15:04 15-11-2017
Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2018թ. պետական բյուջեի նախագիծը
6976 դիտում
19:14 23-11-2017
Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են տարածքային կառավարման կառույցների 2018թ. ֆինանսավորման հարցերը
Այս բաժնից
712 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան
688 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի