6240 դիտում
08:51 22-11-2017
Հայհոյանքով հայտնի Լևոն Իգիթյանը թանգարանի տարածքը վարձով է տալիս առևտրի կետերին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ճարտարապետ Լևոն Իգիթյանը հանրությանը առավել հայտնի է որպես Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության մի անդամ, որը կրծքով պաշտպանում է ՀՀ իշխանություններին ու հատկապես Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանը՝ այդ ճանապարհին չխորշելով ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելուց իր շեֆերին քննադատողների հասցեին:
Շատերի մոտ հարց կծագի, թե ինչպես կարող է նույն մարդը սկզբում կոմունիստներին նույն կրծքով պաշտպանել, հետո ՀՀՇ-ին, հետո ՀՀԿ-ին, վաղը Աստված գիտի ում: Իսկ իրականում Լևոն Իգիթյանը սոված չմնալու իր իրավունքն է պաշտպանում: Քչերը գիտեն, որ Լևոն Իգիթյանը Երևանի Հովհաննես Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի տնօրենն է:
Եվ այդ թանգարանի տարածքը նա պարբերաբար վարձով է տալիս, որպեսզի այնտեղ առևտրի կետեր բացվեն: Ի դեպ, թանգարանների ֆինանսավորումը հատկացվում է պետական և համայնքային բյուջեներից: Իսկ տարածքը վարձով տալը դա կողքից փող է:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը լուսանկարել է Աբովյան փողոցի վրա գտնվող թանգարանի տարածքը, որը վերածվել է ամանորյա արդուզարդի վաճառքի խանութի, իսկ թանգարանի մուտքը տեղափոխվել է բակի կողմից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3424 դիտում
09:09 01-06-2016
Նախարար եղած ժամանակ գնած պետական տարածքը պետությանը վարձով է տալիս. «Ժողովուրդ»
10274 դիտում
10:31 12-10-2017
Լևոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է. «Առավոտ»
5296 դիտում
10:05 12-12-2018
Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանան Անդրանիկ Քոչարյանը և Հովհաննես Իգիթյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին