Իրանի ավերիչ երկրաշարժին հետևել է 436 հետցնցում
Կիրակի Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ՝ 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հետևել է 436 հետցնցում, հաղորդում է IRNA գործակալությունը։
Քերմանշահի սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ՝ հետցնցումների մեծ մասը գրանցվել է Սարփոլ, Զահաբ և Ազգլե քաղաքներից դուրս, որտեղ տեղի է ունեցել ուժգին երկրաշարժը։ Հետցնցումների ուժգնությունը տատանվել է 2.3-ից մինչ 4.6 բալի սահմաններում։
Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 536 մարդ, վիրավորվել՝ 9500-ը, փլուզվել է 40 հազարիկց ավելի բնակելի տուն։