Լուիս Սուարես. «Բարսելոնայից» հեռանալը Մեսիին օգուտ չի տա
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը անդրադարձել է իր նախկին թիմակից, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին, որն ամռանը կարող է ազատ գործակալ դառնալ:
«Եթե Մեսին ինձանից ընկերական խորհուրդ հարցներ, ես կասեի, որ նրան միայն «Բարսելոնայում» եմ պատկերացնում: Այլ ակումբ տեղափոխվելը նրա օգտին չի լինի, բայց որոշում կայացնողն ինքն է:
Նրա համար լավագույն տարբերակը՝ կարիերայի վերջին երեք, չորս, հինգ կամ վեց տարիները«Բարսայում» անցկացնել, որտեղ նա իրեն ամենաերջանիկն էր զգում:
«Բարսան» այն ակումբն է, որը նրան տվել է ամեն ինչ: Լեոն էլ «Բարսային» է տվել հնարավոր ամեն ինչ», ասել է Սուարեսը:
Այս մրցաշրջանում 33-ամյա Մեսին Լա Լիգայում անցկացրած 30 խաղում դարձել է 25 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: