7979 դիտում
20:47 16-11-2017
Իգնատի Առաքելյանը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ներկայացուցչին ներկայացրել է ՀՀ գյուղոլորտում իրականացվող ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանին, որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման-ԾԻԳ» բաղադրիչի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» (ԵԳՖԱԾ) վերահսկողության նպատակով:
Հանդիպման սկզբում Ռամի Սալմանը հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել և իրականացնել նոր ծրագրեր, որոնք համահունչ կլինեն գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը:
Հիմնադրամի հետ համագործակցությունն առավել ամուր և գործնական հիմքերի վրա դնելու նպատակով որոշվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մշակմամբ:
Իր խոսքում կարևորելով ագրարային ոլորտում փորձառու և ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների պատրաստումը` նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ այս առումով ևս IFAD-ի փորձն ու մասնագիտական կարողությունները կարող են օգտակար լինել:
Նմանատիպ նյութեր
2871 դիտում
20:52 15-01-2020
Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին