211652_close_icon
views-count1309 դիտում article-date 19:12 22-02-2017

Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և զարգացման ռազմավարության ուղղությամբ իրականացվող քայլերին: Կողմերը մասնավորապես անդրադարձ են կատարել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերին: Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կառավարության կողմից գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելը էականորեն նպաստել է ոլորտի զարգացմանը, ինչի արդյունքներն ակնհայտ են: Նախարարը կարևորել է երկու երկրների միջև փորձի փոխանակումը և հետագա համագործակցության ամրապնդումը: Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ ծրագրերի իրականացումն էապես կնպաստեն առևտրային հարաբերությունների զարգացմանը: Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Վրաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, պարարտանյութի և անասնակերի արտադրությամբ զբաղվող գործարաններ և գինու թանգարան: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվոթյան և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր