Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը ներողություն է խնդրել ռուս դարպասապահից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն ներողություն է խնդրել Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունյովից՝ Սանկտ-Պետերբուրգում կայացած ընկերական հանդիպումից (3:3) հետո:
Խաղավերջում 26-ամյա հարձակվող գնդակի համար պայքարում վնասվածք հասցրեց ռուսական թիմի դարպասապահին՝ ծնկով հարվածելով նրա գլխին:
Խաղից հետո Ռոդրիգոն մտել է Ռուսաստանի հավաքականի հանդերձարան և մոտեցել Լունյովին, որին այդ պահին բուժօգնություն էին ցուցաբերում:
Նշենք, որ Լունյովին տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, և նա շարք կվերադառնա մոտ երեք շաբաթից:



