211652_close_icon
views-count4374 դիտում article-date 14:18 06-06-2017

«Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպանը ներողություն է խնդրել գոլի ռասիստական տոնելու համար

Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն մեկնաբանել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում՝ Պորտուգալիայի հետ խաղում (2:2, 11մ.՝ 5:4) իր գոլի շուրջ աղմուկը: «Ռեալի» 18-ամյա խաղացողը 50-րդ րոպեին գոլ խփելուց հետո նեղ աչքեր էր ցուցադրել: Մրցաշարն ընթանում է Հարավային Կորեայում: «Դա ռասիստական ժեստ չէր: Դա մասնավոր ուրախություն էր ընկերների համար: Ես կցանկանայի ներողություն խնդրել: Ես ռասիստական որևէ մտադրություն չեմ ունեցել», ասել է Վալվերդեն:

Նմանատիպ նյութեր