2827 դիտում
16:15 16-11-2017
Ընտանեկան օրենսգիրքը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, կհստակեցվի որդեգրման գործընթացը
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում, մասնավորապես, առավել կապահովվեն երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն որդեգրման գործընթացները: Կհստակեցվի նաև խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվի պետության մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող և դաստիարակվող երեխայի հարցում, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը:
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, մասնավորապես՝ փոփոխություն կատարել ծնողական իրավունքներից զրկելու կարգում, որպեսզի ընդլայնվի ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը, սահմանվել է, որ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է համաձայնություն տա երեխա որդեգրելու համար, երեխայի շահը պահպանելու նպատակով սահմանվել է որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն և այլն:
Նմանատիպ նյութեր
3854 դիտում
15:29 08-02-2018
Դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման գործընթացը կհստակեցվի
2565 դիտում
19:07 31-08-2018
Կհստակեցվի հեռավոր համայնքների սպասարկման գործընթացը. խորհրդակցություն Փրկարար ծառայությունում
Այս բաժնից
1021 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը