ԱՄՆ-ն կոչ է արել ՌԴ-ին հրաժարվել ապատեղեկատվության քարոզչամեքենայից և զբաղվել ԻՊ-ին ոչնչացնելու հարցով
ԱՄՆ պետքարտուղարության արտաքին քաղաքականության հարցերով վարչության մամուլի խոսնակ Հեզեր Հաուերթը կոչ է արել ռուսական իշխանություններին հետ կանգնել ապատեղեկատվություն տարածելու գործից և զբաղվել իրական գործով՝ այն է, ուշադրությունը կենտրոնացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արմատախիլ անելու վրա, հաղորդում է Tass-ը։
Twitter-ի իր էջում նա գրել է. «Մոսկվայի համար եկել է ապատեղեկատվություն տարածելուց հրաժարվելու և մեր ընդհանուր թշնամու՝ ԻՊ-ին ոչնչացնելու վրա կենտրոնանալու ժամանակը»։
Ըստ Հաուերթի՝ Պենտագոնի հասցեին ՌԴ ՊՆ-ի ուղղած մեղադրանքները չեն օգնի ընդհանուր նկատակին հասնելուն, ինչի շուրջ պայմանավորվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա սուտ է որակել ՌԴ ՊՆ-ի այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ն հրաժարվել է հարվածել Սիրիայի և Իրաքի սահմանային հատվածում գտնվող ԻՊ ահաբեկիչներին