211652_close_icon

Ռոնալդինյո. Նեյմարը կարող է վճռել ԱԱ-2018-ի ճակատագիրը

views-count9522 դիտում article-date 20:24 15-11-2017
Բրազիլացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն իր կարծիքն է հայտնել հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին: «Ինձ դուր է գալիս դիտել Նեյմարի խաղը, այժմ նա գլխավոր գործող անձն է բրազիլական ֆուտբոլում: Մեծ պատիվ է նրան տեսնել այն մարզաշապիկով, որի համար պայքարել եմ ամբողջ կյանքս: Միանշանակ, նա կարող է Բրազիլիայի հաղթանակի հասցնել աշխարհի առաջնությունում: Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Վստահ եմ, որ նա կարող է վճռել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ճակատագիրը», ասել է Ռոնալդինյոն:

Նմանատիպ նյութեր