Ռոնալդինյո. «Բարսելոնան» կարող է անցնել «Յուվենտուսին»
«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն նշել է, որ կատալոնական ակումբը կարող է հաղթահարել «Յուվենտուսի» արգելքը` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում 0:3 հաշվով պարտությունից հետո:
«Կարծում եմ, որ «Բարսելոնան» կկարողանա ետ բերել կորցրածը: Դա շատ բարդ կլինի, բայց նրանք այնուամենայնիվ կարող են: Դրանք այն պահերն են, երբ մեծագույն խաղացողները արթնանում են, որպեսզի վճռեն դիմակայության ելքը:
Ինչ վերաբերում է ՊՍԺ-ի նկատմամբ տարած 6:1 հաշվով հաղթանակին, ապա դա ապշեցուցիչ խաղ էր, պատմական հանդիպում: Իմ բախտը բերել է, որ ես երկու ակումբի կազմում էլ խաղացել եմ, իսկ այժմ «Բարսելոնայի» դեսպան եմ հանդիսանում: Այդ զարմանալի մրցավեճը մարդիկ դեռ երկար կհիշեն», ասել է Ռոնալդինյոն:
Ռոնալդինյոն «Բարսելոնայի» կազմում 5 մրցաշրջան է անցկացրել և 207 խաղում դարձել 94 գոլի հեղինակ: