ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2 հոգի վիրավորվել է, հաղորդում է Ria Novosti-ն։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Underground Atlanta ակումբում։ Վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ էլ վեճի մասնակիցներից մեկը հանել է ատրճանակը և կրակել իր հետ վիճաբանողների վրա։ Նրանցից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում։
Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել, ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում։