211652_close_icon

Երբ ամուսինն ապտակում է կնոջը, դրանից հետո ավելի շատ են իրար սիրում. «Մայրազոր» միության ղեկավար

views-count9004 դիտում article-date 18:20 10-11-2017
«Այսօր պղծում են Գառնիի տաճարը, փաստաբանների բերանն են ուզում փակել, «ընտանեկան բռնության մասին» օրենքն են ուզում ընդունել, պարզ է, որ դավադիրները կառավարության մեջ են, և այս օրենսդրական նախաձեռնության ներկայացնողներն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը: Ասուլիսին մասնակցի գրող, հրապարակախոս, «Մայրազոր» միության ղեկավար Ռուզան Ասատրյանն հայտարարեց, որ Հայաստանում ընտանեկան բռնություն չկա: «Նույնիսկ հանդիպել եմ մի կնոջ, ով ասել է, թե այնպես կուզենայի, որ ամուսինս մի ապտակ հասցնի: Երբ հարցրել եմ, թե ինչու՞, նա ասել է, որ դրանից հետո ավելի շատ են իրար սիրում»,- պատմեց նա:

Նմանատիպ նյութեր