3508 դիտում
17:32 10-11-2017
Փոքրամասնության քաղաքապետն ապօրինություն է գործում շուրջ մեկ տարի. Էդմոն Մարուքյան
«Սահմանդրական դատարանը հաստատել է, որ Վանաձորի ավագնու նիստերը հակասահմանադրական են և նիստերի կայացած որոշումները իրավական ուժ չունեն»,- ՍԴ-ի վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ հայցվորենրը վիճարկում էին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը, որին Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական փոքրամասնությունը հղում կատարելով, հայտարարում էր, թե քվորում կա և նիստեր էր գումարում ու որոշումներ կայացնում:
«Հիմա այդ նորմը հակասահմանադրական ճանաչվեց և դրա հիման վրա կայացրած նիստերի որոշումները ևս իրավական ուժ չունեն»- ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք՝ այսօր ՍԴ-ի վճռոց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է ճանաչվել:
Նմանատիպ նյութեր
4249 դիտում
20:26 08-01-2019
ՀՔԾ–ն, մի ապօրինությունը վերացնելով, կատարել է մեկ այլ ապօրինություն. Մայրապետյանի փաստաբանական խումբ
Այս բաժնից
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
823 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը