72093 դիտում
12:33 10-11-2017
Երևանի Կենտրոն վարչական շրջանում կոտրել են Տարոն Մարգարյանի Nissan Skyline-ը և այնտեղից գողացել պայուսակն ու տան բանալիները, պայուսակում եղել է գումար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ նոյեմբերի 9-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ՝ 26-ամյա Տարոն Մարգարյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նույն օրը, ժամը 20։00-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի բակում կոտրել են իրեն պատկանող ու կայանված վիճակում գտնվող Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայի ապակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մարգարյանը հայտնել է, որ ավտոմեքեայի սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է գումար, ինչպես նաև տան բանալիները։
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Մարգարյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2326 դիտում
18:49 29-04-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (28.04.2024 թ․)