5128 դիտում
21:17 08-11-2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. նոյեմբերի 13-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թվականի նոյեմբերի 13-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված արագաչափ սարքերը.
1. ք. Երևան, Սասնա Ծռեր փողոց, եկեղեցու հարակից տարածք, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
2. Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Զ.Անդրանիկի փողոց, (Վանատուր թաղ., 535 տան դիմաց), 2 արագաչափ՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
3. Տավուշի մարզ, ք.Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
4. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 41.5-րդ կմ, 1 արագաչափ 90կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նմանատիպ նյութեր
3020 դիտում
21:48 07-02-2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. կգործարկվեն նոր արագաչափ սարքեր
2186 դիտում
15:50 19-11-2014
Նոյեմբերի 24-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր
1851 դիտում
11:12 05-06-2014
Հունիսի 9-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր
Այս բաժնից
1030 դիտում
23:04 12-02-2025
Քեթիում ուշ ժամի այրել են գյուղի բնակչի ավտոմեքենան ու անասնակերը. aravot.am
2794 դիտում
21:50 12-02-2025
Մարդկանց, որոնք ի վիճակի չեն վճարել բարձր գույքահարկ, Փաշինյանն առաջարկեց տունը վարձով տալ, գնալ գյուղում ապրել