42479 դիտում
16:15 07-02-2017
Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ խմած վարորդի «յաշիկը» տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 6-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G 63 մակնիշի 77 QR 707 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ Վահե Հակոբջանյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ /խմած/ վիճակում։
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ հորդորում է վարորդներին, որպեսզի ավտոմեքենան չվարեն ոչ սթափ, չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի վարած ավտոմեքենայից և զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, օրինախախտները ոչ միայն ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այլ անհրաժեշտության դեպքում մեքենաները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+