75158 դիտում
19:19 23-11-2017
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 14-ամյա երեխան դպրոցից «փակ գանգուղեղային տրավմա, գանգուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Կեսօրին Ապարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչ՝ 14-ամյա Սամվել Ա.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները նրա մոտ ախտորոշել են փակ գանգուղեղային տրավմա՝ գանգուղեղի ցնցում՝ հարցականով։
Հիվանդանց են մեկնել Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ Սամվել Ա.-ն սովորում է Ապարանի Փ. Ոսկանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, դպրոցի դասասենյակներից մեկում նրա և նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Հրաչյա Ե.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս բռունցքներով հարվածել է Սամվել Ա.-ին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
17387 դիտում
10:45 06-06-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 8-ամյա երեխան «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց