Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Սիթիից» ետ մնալու մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիից» 8 միավորով ետ մնալու փաստը:
«Մենք անհանգստացած ենք, սակայն պրեմիեր-լիգայում կա 18 թիմ, որոնք ավելի ծանր են տանում: Մենք երկրորդ տեղում ենք:
ԱՊԼ-ում 8 միավորով ետ մնալը. դա նույնը չէ, ինչ՝ 8 միավոր Պորտուգալիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի առաջնությունում: Առջևում դեռ շատ տուրեր կան», ասել է Մոուրինյոն:
11 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 31 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով «Տոտենհեմի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները:


