10858 դիտում
19:45 06-11-2017
Մաստարայում ապրող, 4 զավակ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքին փոքրիկի բուժման համար գումար է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անդրանիկ Խոսրովի Թադևոսյանը ծնվել է 2010 թվականին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Փոքրիկն արդեն կդառնա 7 տարեկան, սակայն չի քայլում, չի խոսում, մտավորը չի համապատասխանում տարիքին, ունենում է ցնցումներ՝ գիտակցության կորստով:
Ներկա հիվանդությունը նկատվել է 1,5-2 տարեկանում: Բժիշկները հետազոտությունների արդյունքում չեն կարողացել ախտորոշել նրա հիվանդության բուն պատճառները, և փոքրիկը համապատասխան բուժում չի ստացել:
Բարերարների շնորհիվ այս տարի նա վերականգնողական բուժումներ ստացավ Երևանի վերականգնողական կենտրոնում և ունի նկատելի արդյունք, կարողանում է կանգնել: Որպեսզի շարունակվի բուժումը ընտանիքն ունի մեր հայրենակիցների աջակցության կարիքը:
Ընտանիքը սոցիալապես անապահով է, փոքրիկն էլ ընտանիքի 4-րդ զավակն է, պայմաններ չունենալու պատճառով չեն կարողանում կրկնել հերթական կուրսը:
Միայն անընդհատ բուժման արդյունքում է հնարավոր նկատելի արդյունք ունենալ:
Արդշինբանկում Անդրանիկի մայրիկի՝ Արևիկ Վարազդատի Գրիգորյանի անունով բացված են հաշվեհամարներ.
[i]2476002417040000 ՀՀ դրամ
2476002417040030 ԱՄՆ դոլար
2476002417040010 ԵՎՐՈ
2476002417040020 ՌԴ ռուբլի
SWIFT:ASHBAM22[/i]
[b]Ծնողների հեռախոսահամարներն են ՝ +374 98 846 785, +374 98 846 786:[/b]
«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37491 14-20-25; +37495 14-20-24
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8372 դիտում
19:27 27-10-2017
3-ամյա փոքրիկի բուժման համար գումար է անհրաժեշտ. մայրը դիմում է հանրության օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2771 դիտում
14:54 26-11-2015
Առողջական խնդիրներ ունեցող եւ սոցիալապես անապահով ապրող 2 զինծառայող ազատվել է ծառայությունից. մանրամասներ
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին