211652_close_icon
views-count8375 դիտում article-date 19:27 27-10-2017

3-ամյա փոքրիկի բուժման համար գումար է անհրաժեշտ. մայրը դիմում է հանրության օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանաբնակ 3-ամյա փոքրիկ Եվան տառապում է հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ: Մինչև 9 ամսական երեխան ոչ մի խնդիր չի ունեցել, այնուհետև սկսվել է դիաթեզի տեսքով, հետո ախտորոշվել են այլ մաշկային հիվանդություններ, բուժում է ստացել այդ հիվանդությունների դեմ, իսկ հետո այդ բոլորը հերքվել են և ախտորոշվել է ՀԻՍՏԻՈՑԻՏՈԶ: Հայաստանում բժիշկները խորհուրդ են տվել անհապաղ երեխային տանել Մոսկվա՝ հետագա հետազոտությունների և բուժման համար: Երեխան Երևանում արդեն քիմիաթերապիայի կուրս է անցնում՝ այս բոլոր՝ թե դեղորայքային, թե հիվանդության առկայության հետևանքով ախտահարվել են փոքրիկի կարևոր օրգանները՝ լյարդը, ոսկրային համակարգը, հատկապես գլխոսկրը, ոսկրածուծը, էնդոկրին համակարգը, ծոծրակային մասում առաջացել է զարգացող գոյացություն: Մոսկվայում միայն КТ հետազոտության համար պահանջվում է 90 հազար ՌԴ ռուբլի, իսկ հետագա բուժման և քիմիաթերապիաների կուրսը շարունակելու համար պահանջվում է մոտ 18-19 հազար դոլար: Սիրելի հայրենակիցներ, աջակցելու համար, կարող եք ձեր ներդրումներներն ունենալ նրա մայրիկի՝ Արևիկ Տեր-Սահակյանի անունով՝ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿՈՒՄ բացված հաշվեհամարներին՝ [b]1930061867560200 ՀՀ դրամ 1930061867560101 ԱՄՆ դոլար 1930061867560104 ԵՎՐՈ 1930061867560158 ՌԴ ռուբլի SWIFT:COVBAM22[/b] [color=#CC0000] Մայրիկի՝ Արևիկ Տեր-Սահակյանի հեռախոսահամարն է՝ +37455 160 026:[/color] [b] «ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան Հեռ.՝ +37491 14-20-25; +37495 14-20-24[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր