5886 դիտում
18:13 06-11-2017
Հայաստանի թաեքվոնդոյիստները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Թաեքվոնդոյիստներ Ռոման Հայրապետովը (59 կգ) և Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ) մրցանակային տեղեր են զբաղեցրել Եվրոպայի երիտասարդների (Մ 17) առաջնությունում: Հայրապետովը նվաճել է արծաթե, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալ:
Մայրացամաքի առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 2-ից 5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում: Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել է վեց մարզիկ: Մրցանակակիր դարձած թաեքվոնդոյիստները ներկայացնում են «Արմ-Մար» ակումբը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը հայտնեց, որ հաջորդ տարվա ապրիլին կկայանա աշխարհի երիտասարդների առաջնությունը (վայրը դեռ հայտնի չէ), որից մեկ շաբաթ անց հենց նույն վայրում տեղի կունենա 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար:
Նմանատիպ նյութեր
5498 դիտում
22:25 19-04-2018
Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ. ՖՈՏՈՇԱՐՔ
2497 դիտում
13:42 18-11-2023
Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում
Այս բաժնից
9451 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
3532 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին
4972 դիտում
12:39 29-12-2024
Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել