21602 դիտում
17:05 05-11-2017
Արցախում բեկորային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևան
Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից բեկորային վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանը վիրահատության ենթարկվելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Երևան, նա ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայտնեցին Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից։
Իսկ Գևորգ Հյուսնունցը շարունակում է մնալ Ստեփանակերտի հոսպիտալում, նրա վիճակը բավարար է։
Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
7369 դիտում
19:45 26-05-2016
Արցախում ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը բարեհաջող տեղափոխվել է Գերմանիա
Այս բաժնից
664 դիտում
20:52 03-05-2024
Կիրանց տանող ճանապարհը բացվել է
508 դիտում
19:58 03-05-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը