Դեր Զորում ԻՊ ահաբեկիչը մեքենայով ներխուժել է փախստականների ճամբար. պայթյունի հետևանքով կա ավելի քան 100 զոհ
Սիրիայի Դեր Զոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները գործի են դրել ականապատ մեքենան: Այս մասին հայտնում է MK-ն:
Ինչպես տեղեկացնում է սիրիական «Սանա» գործակալությունը, ահաբեկչական պայթյունի հետևանքով կա ավելի քան 100 զոհ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել փախստականների ճամբարում, որտեղ գտնվում էին կանայք և երեխաներ:
Հայտնի է, որ ահաբեկիչը պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայով նպատակաուղղված ներժուժել է ճամբարի տարածք:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին սիրիական բանակը Դեր Զորն ամբողջովին ազատագրել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: