Մոտ ժամանակներս տղամարդիկ կկարողանան ծննդաբերել
Տրանսպլանտոլոգիայի բնագավառում ձեռք բերված նվաճումների շնորհիվ տղամարդիկ ի վիճակի կլինեն ծննդաբերել արդեն մոտ ժամանակներս, թեպետ որոշ խնդիրներ դեռ մնում են, [url=https://www.kp.ru/online/news/2921050/]«Комсомольская Правда»[/url]-ի փոխանցմամբ, հայտնել է Ռեպրոդուկտիվ բժշկության ամերիկյան ընկերության ղեկավար Ռիչարդ Փոլսոնը:
Նրա խոսքերով, արգանդի փոխպատվաստման վիրահատությունը շուտով հասանելի կլինի ոչ միայն կանանց, այլ նաև՝ տղամարդկանց համար: Փոլսոնը վստահ է, որ նման գործողությունը շուտով լայն տարածում կգտնի՝ հաշվի առնելով տրանսգենդերների թվի աճը:
«Դա հնարավոր կլինի բառացիորեն վաղը: Կան որոշակի խնդիրներ, սակայն ես չեմ տեսնում լուրջ պրոբլեմներ, որոնք այդ վիրահատությունը անհնարին կդարձնեին», ասել է Փոլսոնը:
Սակայն գիտնականը ընդգծել է, որ փոխպատվաստված արգանդով հնարավոր կլինի ծննդաբերել միայն կեսարյան հատումով: Բացի այդ, պացիենտները պետք է հորմոնալ թերապիայի կուրս անցնեն: