Դանիայի միգրացիայի հարցերով նախարարը փախել է փախստականներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դանիայի իմիգրացիայի և ինտեգրացիայի հարցերով նախարար Ինգեր Ստոյբերգը փախել է փախստականներից, որոնք մերժել են ապաստան տալ:
Նախարարը փախել էր ներգաղթյալների պայման կենտրոնից, որտեղ եկել էր հեռուստածրագրի նկարահանումներին մասնակցելու համար: Կենտրոնում միգրացիոն գերատեսչության ղեկավարը հանդիպել էր իրաքյան քրդերի ընտանիքի հետ, որոնց մերժել էին ապաստան տալ և հեռուստախցիկի առջև զրուցել նրանց հետ:
Սակայն այդ հանդիպումից հետո նախարարին շրջապատել են մյուս փախստականները, որոնք դժգոհ են մնացել, որ Ստոյբերգը միայն մի ընտանիքի հետ է շփվել: Արդյունքում Ստոյբերգի թիկնապահները որոշել են անմիջապես նրան էվակուացնել:
Ընդ որում, երբ նախարարը հեռացել է, նրա մեքենայի վրա է նետվել մի կին, սակայն կառավարական ավտոմեքենան չի կանգնել: