Դանիայի միգրացիայի հարցերով նախարարին տեղափոխող ավտոմեքենան կնոջը վրաերթի ենթարկելով հեռացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դանիայում միգրացիայի և ինտեգրացիայի հարցերով նախարար Ինգեր Ստոյբերգը խուսափել է փախստականների հետ շփումից և նստել է ավտոմեքենան, որպեսզի հեռանա, հաղորդել է DR հեռուստաալիքը։
The Local-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել փախստականների արտաքսման վայրում, երբ նախարարն այցելել է նշված վայր՝ DR ծրագրի շրջանակնրում անցկացվելիք նկարահանումների համար։
Նկարահանող խումբը Ստոյբերգի հետ հանդիպել է միայն 1 փախստական ընտանիքի հետ, որպեսզի ծանոթանա նրանց բնակության պայմաններին։
Դա դուր չի եկել մնացած ընտանիքներին և երբ մթնոլորտը սկսել է շիկանալ, մոտ 40 փախստական շրջապատել է նախարարին և խոչընդոտել նրա հեռանալուն։ Վերջինս, սակայն, նստել է իր ավտոմեքենան և փախստականներից մի կին բառացիորեն նետվել է ավտոմեքենայի տակ՝ փորձելով կանգնեցնել նախարարին, սակայն մեքենան շարունակել է ընթացքը և հեռացել է։