162351 դիտում
18:56 02-11-2017
Արտակարգ իրավիճակ ԱԺ պատգամավոր «Լֆիկ Սամոյի» քրոջը պատկանող «Կայզեր» սուպերմարկետում
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:35-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի 2-րդ հարկում քարե կիսակառույց շինության փլուզում է տեղի ունեցել:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն նշված սուպերմարկետի աշխատակիցները ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանի հետ զույցում ասում էին, որ 2-րդ հարկ՝ Հագուստների բաժին, ահը սրտներիս ենք մտնում: Տևական ժամանակ է՝ փորձում են վերանորոգել կամ ինչ-որ հարկ ավելացնել, սակայն չեն պահպանում անվտանգության կանոնները: Ով ոնց ուզում սարքում է: Հարյուր անգամ ասել ենք, որ դեմն առեք, սակայն ասած, չասած մի հաշիվ է: Միակ սփոփանքը նա է, որ լավ է՝ մարդիկ չտուժեցին, բայց դա այս անգամ:
Նշված սուպերմարկետը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի քրոջը և քրոջ որդուն՝ Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+