211652_close_icon
views-count6263 դիտում article-date 15:40 02-11-2017

Շինարարության վիճակագրական տվյալների հավաքագրման խոչընդոտներ կան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձավ շինարարության ոլորտում վիճակագրական տվյալների կազմման թերություններին: «Համաձայն Քաղաքաշինության պետական կոմիտեի ուսումնասիրությունների՝ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշ խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես՝ մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով»,- նշել է Կարեն Կարապետյանը: Շինարարության ոլորտում վիճակագրության ամբողջականության ապահովման և տվյալների հավաքագրման իրական վիճակի արձանագրման նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել շինարարության ոլորտում առկա միտումները, զարգացումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ դրանց արձանագրման թերությունների վերացման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր