Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնը հրաժարվել է հարցաքննության մեկնել Մադրիդ
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է ներկայանալ Իսպանիայի Ազգային դատական պալատ՝ հարցաքննման։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պուչդեմոնի փաստաբան Փոլ Բեքաերթին։
Վերջինի խոսքով՝ Պուչդեմոնը պատրաստ է պատասխանել հարցերին՝ Բելգիայից։
Իսպանիայի դատական պալատի պահանջով Պուչդեմոնը, ինչպես նաև կատալոնյան՝ արդեն նախկին կառավարության այլ անդամներ պետք է հարցաքննության ներկայանան նոյեմբերի 2-ին և 3-ին, հակառակ դեպքում նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվելու և իսպանական կողմի պահանջով Բելգիայի իրավապահները կարող են ձերբակալել նրանց։