«Մանչեսթեր Սիթին» կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը
«Մանչեսթեր Սիթին» 34-րդ տուրում ժամկետից շուտ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/15/1093858/]դարձավ[/url] Անգլիայի չեմպիոն:
Այդպիսով, «Ման Սիթին» կրկնեց ԱՊԼ-ի ռեկորդը, որը 2000/01 մրցաշրջանում սահմանել էր «Մանչեսթեր Յունայթեդը»:
Երկու մանչեսթերյան ակումբներն էլ չեմպիոն էին դարձել բոլորից շուտ՝ առաջնության ավարտից 5 խաղ առաջ:
Անգլիայի բարձրագույն լիգայի ամբողջ պատմության մեջ առաջնության ավարտից 5 խաղ առաջ չեմպիոնական տիտղոս նվաճել են ընդամենը 2 թիմ. նույն «Մանչեսթեր Յունայթեդը» (1907/08) և «Էվերթոնը» (1984/85):
Ինչ վերաբերում է Խոսեպ Գվարդիոլային, ապա նա իր 9 տարվա մարզչական կարիերայի ընթացքում 7-րդ անգամ է թիմին չեմպիոնական տիտղոսի բերում: «Մանչեսթեր Սիթիի» հետ նա նվաճեց 23-րդ տիտղոսը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ունի 25 տիտղոս: