211652_close_icon
views-count6154 դիտում article-date 18:42 01-11-2017

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները. Արոնյանը 2-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` նոյեմբերի 1-ի դրությամբ ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` նոյեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2837): Երկրորդ հորիզոնականում շարունակում է ընթանալ աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը (2801), իսկ Ֆաբիանո Կարուանան եզրափակում է լավագույն եռյակը (2799). Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2667) գտնվում է 76-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 77-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը (2655)` 97-րդ: Լավագույն տասնյակ. 1.Մագնուս Կարլսեն – 2837 2. Լևոն Արոնյան – 2801 3. Ֆաբիանո Կարուանա- 2799 4. Շահրիյար Մամեդյարով– 2799 5. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2796 6. Ուեսլի Սո – 2788 7. Վլադիմիր Կրամնիկ – 2787 8. Վիշվանաթան Անանդ- 2782 9. Ալեոքսանդր Գրիշչուկ– 2782 10. Հիկարու Նակամուրա- 2780 Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2680): Երկրորդ հորիզոնականում է Աննա Մուզիչուկը (2576): Լավագույն եռյակը եզրափակում է Ցզյու Վենցզյունը (2567): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2523) գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2415) գտնվում է 49-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2390)` 70-րդ: Լավագույն տասնյակ. 1.Հոու Յիֆան – 2680 2.Աննա Մուզիչուկ – 2576 3.Ցզյու Վենցզյուն – 2567 4. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2549 5. Մարիա Մուզիչուկ – 2544 6. Վիկտորիա Չմիլիտե – 2542 7. Կատերինա Լահնո- 2541 8. Լեյ Տինժի– 2528 9. Նանա Ձագնիձե – 2524 10. Տան Չժունչին – 2523 Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2739), Դուդա Յան-Քշիշտոֆը (2710) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2696)եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2615) գտնվում է 7-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը (2561) գտնվում է 26-րդ հորիզոնականում , Մանուէլ Պետրոսյանը (2554)՝ 32-րդ, Տիգրան Հարությունյանը (2508)` 62-րդ: Լավագույն տասնյակ 1.Վեյ Յի – 2739 2.Դուդա Յան-Քշիշտոֆը -2710 3.Վլադիսլավ Արտեմև – 2696 4.Մաթիաս Բլուբաում – 2643 5.Սյուն Ջեֆֆր– 2629 6. Յորդեն Վան Ֆորեստ -2616 7. Սեվյան Սամուել – 2615 8. Գրիգորի Օպարին-2606 9. Բենջամին Գլեդուրա- 2605 10. Անտիպով Միխայիլ– 2588 Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2909): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2839), իսկ Ալեքսանդր Գրիշչուկը (2829) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2819) գտնվում է 5-րդ հորիզոնականում: Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Վլադիմիր Հակոբյանը (2707) գտնվում է 39-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2696)` 51-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2685)` 62-րդ: Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2948), Սերգեյ Կարյակինը (2889) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Լևոն Արոնյանը (2863) եզրափակում է լավագույն եռյակը: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 22-րդ հորիզոնականում, Տիգրան Լ. Պետրոսյանը (2705)` 36-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 50-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `64-րդ և Կարեն Գրիգորյանը (2665) `71-րդ:

Նմանատիպ նյութեր