211652_close_icon
views-count2643 դիտում article-date 10:18 03-03-2015

Ն. Նազարյանի պաշտոնանկությունից հետո նրա գործերը գնալով վատանում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի ընտանիքի բիզնեսների հետ տեղի ունեցածն ամենադիպուկ կերպով բնորոշում է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունների էությունը: Փաստորեն, այն տարիներին, երբ Նազարյանը զբաղեցնում էր ոստիկանության Երևանի վարչության պետի պաշտոնը, նրա ընտանիքի բիզնեսները ծաղկում և զարգանում էին: Ի թիվս այլ բիզնեսների՝ մեկը մյուսի ետևից մայրաքաղաքում բացվում էին Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները: Իսկ պաշտոնանկությունից հետո Նազարյանների գործերը սրընթաց սկսեցին վատանալ: Ներսես Նազարյանի պաշտոնանկության երկու տարին դեռ չի լրացել, բայց նրանց բիզնեսից էլ բան չի մնացել: Այսինքն` Հայաստանում միայն գործող պաշտոնը կարող է բիզնեսի «հաջողությունն ապահովել»: Մնացած դեպքերում բոլոր տեսակի կապերը և անգամ տարիների ընկերությունը գործոն չեն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր