Ժոզե Մոուրինյո. Ես երկրպագուներից բացատրություն եմ պահանջում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է երկրպագուներին՝ թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին բավարար աջակցություն չցուցաբերելու համար:
«Ես երկրպագուներից բացատրություն եմ պահանջում, թե ինչու նրանք անհրաժեշտ կերպով չեն աջակցում Ռոմելուին, քանի որ նա խաղադաշտում ամբողջ ուժերը ներդնում է:
Իմ կարծիքով, դա խիստ անարդարացի է, երբ աջակցությունը կախված է լինում նրանից, թե մարդը գոլ է խփել, թե՝ ոչ:
Այդ իսկ պատճառով ես հիասթափված եմ, բայց ոչ՝ Լուկակուից: Ես նրանից շատ գոհ եմ», ասել է Մոոուրինյոն: