211652_close_icon
views-count6306 դիտում article-date 09:35 27-10-2017

Փրկարարները վատառողջ քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին

Հոկտեմբերի 27-ին, ժամը 05:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 26-ին, ժամը 19։19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն։ *** Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ բնակչին 3-դ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր