25558 դիտում
14:18 03-05-2018
ՀՅԴ-ի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ. Ռուստամյանը չբացառեց Աղվան Վարդանյանին ՀՅԴ-ից հեռացնելու հավանականությունը
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Աղվան Վարդանյանը պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո հեռացվի նաև կուսակցությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ «ՀՅԴ-ի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ»՝ ընդգծելով, որ նա արդեն վայր է դրել պատգամավորական մանդատը:
«Պատգամավորը իրավունք ունի առաջնորդվել իր համոզմունքներով, սակայն սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ: Մենք արտահայտել ենք մեր քաղաքական դիրքորոշումը, որ նա պետք է վայր դնի իր մանդատը կուսակցության որոշմանը դեմ գնալու համար, և նա արդեն վայր է դրել մանդատը»,-նշեց Ռուստամյանը:
Անդրադառնալով մայիսի 8-ին վարչապետի ընտրությանն աջակցելու ՀՀԿ-ի որոշմանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ ամենագլխավորն այն էր, որ հարկավոր էր օր առաջ ընկալել, հասկանալ, որ սա իսկապես ժողովրդային պոռթկում է, և ժողովուրդն էր կանգնած բոլոր պահանջների հետևում, իսկ ժողովրդի իշխանությունը ոչ ոք յուրացնելու իրավունք չունի: «Մենք անցյալի դառը դասեր ունենք, երբ մեծ ոգևորությամբ ձեռք ենք բերում ժողովրդի իշխանություն, հետո այդ ամենը սկսում է մսխվել: Մենք դա չպիտի թույլ տանք, այս զարթոնքը պետք է պահպանել, այդ ներուժը մեծ էներգիայի վերածել և հզորացնել Հայաստանը»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:
Նմանատիպ նյութեր
3578 դիտում
09:13 10-11-2018
ՀՅԴ վերնախավի ռեյտինգային հայտը. Արմեն Ռուստամյանը կրկին կղեկավարի ՀՅԴ ցուցակը․ «Ժողովուրդ»
3117 դիտում
09:53 25-01-2019
Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, Հակոբ-Տեր Խաչատուրյանը՝ ներկայացուցիչ. ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»